top of page

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ

Jan 25, 2022
1 min read


Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան:

 
 
 

Comments


bottom of page