Հայաստանը ՎԶԵԲ-ից 17 մլն եվրո վարկ կվերցնի
Oct 27, 2020
1 min read

Այսօր ԱԺ-ն քննարկեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ներգրավել լրացուցիչ 17 մլն եվրո:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին երկու ծրագրերը, որոնք ուղղված են եղել համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը:




Comments