top of page

Հայաստանը պետք է մնա, ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցը, այլ պետք է խորացնի դաշնակցությունը ՌԴ-ի հետ

Dec 12, 2021
1 min read

Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։

Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի, որ չհասկանա այս ամենից բխող վտանգները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը։

Մեծ տերությունների սպասվող հակամարտության մեջ դու պետք է կողմնորոշվես։

Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։

Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի,որ չհասկանա այս ամենից բխող վտանգները։

Հայաստանի ե՜ւ իշխանությունը, ե՜ւ էլիտաները պետք է կողմնորոշվեն, թե որտե՞ղ է Հայաստանի տեղն ու դերը։

Չի կարելի քո անվտագության ապահովումը վստահել մեկ բեւեռի, բայց խաղեր տալ Արեւմուտքի հետ՝ընդդեմ քո իսկ դաշնակցի։

Անհնար է առավոտյան եւ ցերեկը ռուսների հետ դաշնակցել, երեկոյան՝ չինացիների, իսկ գիշերը՝ «անկողինը կիսել» ամերիկացիների հետ։

Ասել եւ ասում եմ՝ բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը պետք է ոչ միայն մնա Ռուսաստանի դաշնակիցը, այլ պետք է խորացնի դաշնակցությունը Ռուսաստանի հետ։

Դա է պահանջում մեր պետական շահը։

Իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են այս բանաձեւին ակամայից կողմ են թուրքերի հետ մերձեցմանը բոլոր առումներով։

Ակնհայտ փաստ է՝ Արեւմուտքի նավերի չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page