top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանը մեր ամենամոտ բարեկամը եւ ռազմավարական դաշնակիցն է. Պուտին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա առթիվ եւ նշել, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա առթիվ»,- ասել է Պուտինն օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ եւ ռազմավարական դաշնակիցներ են։

«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամը եւ ռազմավարական դաշնակիցն է։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։

«Միայն այս տարի ես եւ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը հանդիպել ենք երեք անգամ»,- ասել է ՌԴ նախագահը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page