top of page

Հայաստանը ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ

Aug 18, 2021
1 min read

Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափը նախատեսված է 100 000 հոգու համար»,–գրել է Ավանեսյանը։ Նրա խոսքով` պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։ Հիշեցնենք, որ Ավանեսյանը հուլիսի 29-ին` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շուտով Հայաստանում կլինեն «Սինոֆարմ» և ամերիկագերմանական «Պֆայզեր» պատվաստանյութերը:

 
 
 

Comments


bottom of page