top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում


«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ամենատարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել կամ վերլուծել, բայց այս պահին կարծում եմ, որ արժե կենտրոնանանք նրա խոսքի հետևյալ հատվածին՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»: Սա նշանակում է, որ ոչ միայն սահմանային բախումների ռիսկը չի նվազում, այլ դրա վտանգավորության աստիճանի, մասշտաբի ընդլայնման սպառնալիք կա: Իհարկե, բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները որոշակի խտացնելով իրադրային գույներն ու ուռճացնելով սպառնալիքների աստիճանը, հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների, սակայն իրավիճակի լրջությունը սրանից չի նվազում: Ամեն դեպքում Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում և իրադրության զարգացման տարբեր ուղղություններ են ուրվագծվում»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page