top of page

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը

Mar 27, 2021
1 min read

Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը: «Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում: Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մեծ սպորտի զարգացմանը, և նման լուրջ ֆինանսական ներդրումը դրա լավագույն ապացույցներից մեկն է»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page