Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով․ նախարար Ավանեսյան
Oct 31, 2021
1 min read

«Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով։ Այս մասին հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում: Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը։ Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը եւ ժողովրդին, Մոդեռնա ընկերությանը՝ սոլիդարության համար»,- գրել է նա։




Comments