top of page

Հայաստան-ՄԱԿ համագործակցություն Դամասկոսում․ հումանիտար ականզերծողները Դամասկոսում են

Nov 23, 2021
1 min read

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS-ի) միջև ս/թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, նոյեմբերի 21-ին Դամասկոս է մեկնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:


«Հայ ականազերծողները համաձայնագրի շրջանակներում իրականացնելու են Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքներ:

Նոյեմբերի 22-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է իրականացվելիք ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև՝ հայ մասնագետների Սիրիայում աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասներ:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայության (UNMAS) ղեկավարության, իչպես նաև՝ Սիրիական տեղական իշխանությունների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։


 
 
 

Comments


bottom of page