top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը եւ բարեփոխումներ իրականացնի



Արցախյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ հիմնադրամի գործունեության վրա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Այս մասին նոյեմբերի 27-ին «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հիմնադրամի աշխատանքը ենթարկվել է չնախատեսված փոփոխությունների։

«Որպես Հայաստանի նախագահ եւ որպես հայ ափսոսանք եմ հայտնում անվստահության, խոսակցությունների եւ արձագանքների կապակցությամբ։ Հուսով եմ, որ անցկացված ուսումնասիրությունները լույս կսփռեն իրավիճակի վրա եւ կօգնեն վստահության մթնոլորտ ստեղծել:

Հիմնադրամը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, եւ պետք է անել ամեն ինչ՝ սխալներն ու թերությունները շտկելու եւ վստահությունը վերականգնելու համար։

Հիմնադրամի արդիականացման համար հասունացել է պահը, անհրաժեշտ է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ եւ աշխատանքի կազմակերպման նոր մոդելներ»,-նշել է նախագահը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամին փոխանցված ավելի քան 100 միլիոն դոլարի չափով միջոցները հետագայում ուղարկվել են պետբյուջե։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: Նա ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page