«Հայաստան» համահայկական հիմնադրամը 70 000 դոլար է հատկացրել Սիրիային
Sep 9, 2020
1 min read

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը։
Գումարը փոխանցվելու է Սիրիայի հայ համայնքին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով։
«Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․ 30 000 ԱՄՆ դոլար ՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի և 42 սպասարկող անձնակազմ անդամների, 40 000 դոլարի օժանդակություն կտրամադրվի կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին»,– հայտնում են հիմնադրամից։
Հատկացված գումարը հանգանակվել է «Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավի շրջանակում։




Comments