top of page

«Հայաստան» խմբակցության՝ ՀՌՀ անդամի թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն է

Jan 8, 2022
1 min read


ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսը (2000-2008 թթ.): Ներկայումս նա քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրենն է:

 
 
 

Comments


bottom of page