top of page

Հայաստան է ժամանել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը

Feb 11, 2022
1 min read

Փետրվարի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման սկզբում Ա. Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը: Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռքբերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը:

 
 
 

Comments


bottom of page