«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Սահմանադրական դատարան են դիմել
Aug 10, 2021
1 min read

Այսօր ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ Այս մասին Anews.am-ը տեղեկանում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունից:
ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:




Comments