top of page

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

Sep 8, 2021
1 min read

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. «Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն: Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի»:

 
 
 

Comments


bottom of page