top of page

«Հայաստան» դաշինքը հակված է նախագահի թեկնածու առաջադրել

Jan 25, 2022
1 min read


Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, ամենայն հավանականությամբ, նախագահի թեկնածու կառաջադրի: Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռ քննարկումների փուլում են։ «Հաշվի առնելով որոշակի չափանիշների առկայությունը՝ առաջիկայում այս թեմայով ավելի կոնկրետ կարտահայտվենք»,- վստահեցրեց Մինասյանը։ Նա հավելեց, որ նախագահը պետք է ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին ազգային նպատակների շուրջ համախմբելու համար։ Ըստ Մինասյանի՝ նոր նախագահը չպետք է «քաղաքական մեծամասնության նախագահը» լինի: Նշենք, որ անհասկանալի է մնում, թե որն է խորհրդարանական ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու իմաստը՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը։

 
 
 

Comments


bottom of page