«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը Ավինյանին է ներկայացրել հայկական բանակին ցուցաբերված աջակցությունը
May 26, 2021
1 min read

Մայիսի 26-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին:
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռազմիկ Արզումանյանը փոխվարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, հայկական բանակին ցուցաբերված աջակցությունը՝ ուղղված զինծառայողների կեցության և առաջին բուժօգնության պայմանների բարելավմանն ու ծառայությունը առավել անվտանգ դարձնելուն:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի իրականացրած գործունեության համար:
Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:




Comments