top of page

Հայ-Ռուսական համալսարանում այս տարի նվազել է արտերկրից դիմորդների թիվը, հայկական բաժնում՝ ավելացել

Sep 5, 2020
1 min read

Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժնի բակալավրի կրթական ծրագրով 2020 թվականին դիմում-հայտ էր ներկայացրել 287 դիմորդ, անցած տարի դիմորդները 92-ն էին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՌՀ մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը։

«ՀՌՀ-ի ռուսական բաժին այս տարի դիմել էր 914 մարդ՝ անցած տարվա 798-ի համեմատ։ Բացի այդ՝ մենք օգոստոսին հայտարարել էինք լրացուցիչ ընդունելություն ՀՌՀ-ի ռուսական բաժնի վճարովի տեղերի համար և այդ ընթացքում մեր համալսարան էր դիմել ևս 144 մարդ», - ասաց Հենրիխ Մարգարյանը։

Նա նշեց՝ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակն ազդել է այն առումով, որ այս տարի նվացել է արտերկրից դիմորդների թիվը։


Նշենք, որ ընդհանուր առմամբ, բուհերում այս տարի դիմորդների թվի աճ է նկատվել։

 
 
 

Comments


bottom of page