top of page

Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը

Jan 12, 2021
1 min read

Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը:

Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում եւ մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնեւյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով պարտավորություն ստանձնած Ադրբեջանի իշխանությունների վրա:

Սա ոչ միայն 21րդ դարի քաղաքակիրթ աշխարհին չհամապատասխանող վարքագիծ է, այլ նաեւ միջազգային հանցագործություն, որը պետք է բարձրաձայնել բոլոր հարթակներում»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page