top of page

Հայ պատգամավորները Բրյուսելում հանդիպել են Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ

Mar 31, 2022
1 min read


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, հանդիպումներ են ունեցել Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուռլասի և Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից հայտնում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած սադրանքների մասին։ Քննարկվել է համատեղ գործողությունները՝ կանխելու տարածաշրջանում հետագա էսկալացիայի հնարավորությունը։ Կարևորվել է Ադրբեջանի գործողությունները զսպող կոնկրետ և հասցեական քայլերի անհրաժեշտությունը։

 
 
 

Comments


bottom of page