top of page

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Mar 22, 2021
1 min read

Հայ ուխտավորների խումբը՝ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել է Դադիվանքի վանական համալիր: Հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ «Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունն՝ Ամարասի վանք այցելելիս, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Ընդհանուր առմամբ, վերջին 2 օրվա ընթացքում Դադիվանք և Ամարաս է այցելել ավելի քան 100 ուխտավոր»,- ասված է հայտարարության մեջ:

 
 
 

Comments


bottom of page