Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխգործակցության ուղղությունները եւ վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն: Դեսպան Իմանբաեւն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը եւ ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ դրանց իրականացման վերաբերյալ:




Comments