top of page

Հայ կաթոլիկ համայնքը հույս ունի, որ արաբական երկրները կհետևեն Բայդենի օրինակին

Apr 26, 2021
1 min read

Հայ կաթոլիկ համայնքը հույս ունի, որ արաբական երկրները կհետեւեն Բայդենի օրինակին եւ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եգիպտոսի հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը: «Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար կարեւոր է նրանով, որ դա երաշխիք է տալիս, որպեսզի նման սարսափելի իրադարձությունները չկրկնվեն: ԱՄՆ-ի կողմից այդ քայլը խիզախ էր եւ հաստատում է, որ տեղի ունեցածը երբեք չի մոռացվի: Բայդենն առաջինը չէ, ով ճանաչեց Ցեղասպանությունը, սակայն չեմ կարծում, որ վերջինը կլինի»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ 30 երկիր, այդ թվում Եվրամիությունն ու Վատիկանն ավելի վաղ նման քայլ են ձեռնարկել: «Հուսով ենք, որ այլ երկրներ եւս կճանաչեն այդ փաստը, մասնավորապես, արաբական պետությունները, որոնք ընդունել են հայերին ջարդերի ժամանակ, այդ թվում էր նաեւ Եգիպտոսը»,-հավելել է նա: Ընդ որում, Կրիկոր Ավգուստինը:

 
 
 

Comments


bottom of page