Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու
Jan 7, 2022
1 min read

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Արմենպրես»-ին մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները: Հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետեւանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Նրա խոսքով՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։ Հարցմանն ի պատասխան, թե արդյոք ՀՀ կառավարությունը մտադիր է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին, Հունանյանն ասել է, որ այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։




Comments