top of page

Հայ խաղաղապահները մասնակցում են հրամանատարական դասընթացների

Sep 13, 2021
1 min read

ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում մասնակցում են Բրիտանական ռազմական խորհրդատվական մարզչական թիմի կողմից անցկացվող «Կրտսեր հրամանատարների առաջնորդման» դասընթացին։ Մեծ Բրիտանիայի ԶՈւ տարբեր զորատեսակների փորձառու հրահանգիչները հայ զինծառայողներին են փոխանցում մասնագիտական գիտելիքներ, կիսվում են իրենց հրամանատարական փորձառությամբ, ուսուցանում են մարտավարական տարբեր հնարքներ։

 
 
 

Comments


bottom of page