top of page

«Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին, լիազոր մարմինը լռում է. Թովմասյան

Jul 6, 2020
1 min read

Քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս հաճախ են խոսում դպրոցական ծրագրից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին, սակայն լիազոր մարմինը լռում է:

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: «Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը իր եզրակացությունում խոցելի չի համարել, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը դիտարկել է նաև կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց: Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»:

 
 
 

Comments


bottom of page