top of page

Հայ եկեղեցու Արցախի թեմը, հանուն Արցախ աշխարհի խաղաղության, հրավիրում է բոլորին միասնական աղոթքի

Mar 31, 2022
1 min read

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչ է արել։ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը, մեր երկրի անվտանգությամբ մտահոգ, դիմում է արցախցիներին՝ ապաշխարության կոչով: Այս իրավիճակից միայն Աստված կարող է մեզ դուրս բերել. ♰ «Դարձեք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի Ձեզ» ♰ - ասում է Աստված: Այս նպատակով ապրիլի 2-ին ժամը 17:00-ին Արցախի թեմը, հանուն Արցախ աշխարհի խաղաղության, հրավիրում է բոլորին միասնական աղոթքի` Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում և մյուս համայնքների բոլոր գործող եկեղեցիներում: Բոլորի աղոթական ներկայությունը ցանկալի է. ֆիզիկապես մասնակցել չկարողանալու պարագային խնդրում ենք միանալ ընդհանրական աղոթքին մտքով և հոգով։ Արցախի թեմը կոչ է անում մեր ժողովրդին զինվել ամուր հավատով և համբերությամբ` այս դժվարությունների պահին անդրադառնալով մեր ապրած կյանքին ու Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններին։ Մշտապես ուշադրություն դարձնելով հոգևոր իրականությանը՝ մասնակցել եկեղեցածիսական արարողություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին: Մեր կարգախոսն է. ♰ «Այն, ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»: ♰ Աստված թո՛ղ պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»,-նշված է կոչում։

 
 
 

Comments


bottom of page