top of page

Հայ դիրքապահներն այս գիշեր կանխել են Սև լճի հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձը

Aug 16, 2021
1 min read

Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սեւ լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ից։

Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

 
 
 

Comments


bottom of page