top of page

«Հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններնունեն զարգացման մեծ ներուժ». Ռուբեն Ռուբինյան

Apr 26, 2019
1 min read


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն

Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության

արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-

արգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս

համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության դերը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական

հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ

է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արգենտինայի խորհրդարանի հետ

հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Ռուբեն Ռուբինյանը

կարեւորել է երկու պետությունների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի

արդյունավետ եւ փոխգործակցային գործունեությունը` հույս հայտնելով, որ այս

ձեւաչափում ավելի ակտիվ համագործակցությունը կարտացոլի Հայաստանի եւ

Արգենտինայի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաեւ ավելի սերտ փոխգործակցության

կարեւորությունը, մասնավորապես տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես

նաեւ կապերի խթանումը զբոսաշրջության զարգացման ոլորտում:


 
 
 

Comments


bottom of page