Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կբացառեր տարբեր տեսակի միջադեպերը. Նիկոլայ Բորդյուժա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառեր տարբեր տեսակի միջադեպերը։ Այս մասին հունվարի 25-ին Երեւան-Մոսկվա հեռակոնֆերանսի ժամանակ, պատասխանելով հայ լրագրողների սուր հարցերին, հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը բավական լավ գիտի ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները։ «Ես երկար տարիներ զբաղվել եմ այս հարցերով։ Այնուամենայնիվ, այս դեպքում ես չէի խոսի ՀԱՊԿ-ի՝ Ղազախստանին նման արձագանքի մասին։ Ես կխոսեի Հայաստանին եւ Ադրբեջանին փոխադարձ սահմանների հաստատման եւ ճանաչման հարցում աջակցության անհրաժեշտության մասին։ Իսկ դա իր հերթին համատեղ խմբերի ստեղծում եւ արխիվներից նյութերի ստացում է նշանակում, այդ թվում՝ Ռուսաստանից։ Խոսքն այդ թվում նաեւ տարբեր ժամանակաշրջանների քարտեզների մասին է։ Սահմանների հարցում անհրաժեշտ է փոխընդունելի լուծումների հասնել»,- համոզված է Բորդյուժան։ Նա վստահ է, որ սահմանի սահմանազատումն անմիջապես կբացառեր զինված բախումների եւ փոխհրաձգությունների հետ կապված հարցերը։ ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ սահմանազատման եւ սահմանագծման խմբեր ժամանակին ստեղծվել են Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից։ «Այնտեղ եւս վիճելի տարածքներ եւ սրված կրքեր կային։




Comments