top of page

Համլետ Բատիկյանը ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել

Dec 8, 2021
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Նախօրեին Բատիկյանը փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ ազատվել էր փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Նա օգոստոսի 3-ին ազատվել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ հաջորդ օրը նշանակվել այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար, որը, ազատվելով նախարարի պաշտոնից, փոխվարչապետ էր նշանակվել: Հիմա արդեն Բատիկյանը տեղափոխվում է Պաշտպանության նախարարություն, որն այժմ Սուրեն Պապիկյանն է ղեկավարում:

 
 
 

Comments


bottom of page