top of page

Համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան

May 20, 2019
1 min read

Շառլ Ազնավուրի ծննդյան նախօրեին, 10 միլիոնանոց բնակչությամբ Փարիզի քաղաքապետարանը համերգ է կազմակերպում քաղաքապետարանի դիմացի տարածքում, որտեղ մեծ բեմ է հիմա հավաքվում: Այն կսկսվի տեղի ժամանակով ժամը 17։00-ին և կտևի մինչև 21։00-ն: Ելույթ են ունենալու Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Եսային նաև Ազնավուրի մտերիմ ընկեր Էրիկ Բերշոն ու հարգանքի տուրք կմատուցեն պապիի հիշատակին: Իսկ առավոտյան քաղաքապետ Անն Իդալգոն Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 փողոցի վրա հուշատախտակ կբացի, որն անցորդներին կպատմի, որ աշխարհահռչակ շանսոնյեն հենց այդտեղ է մեծացել:

 
 
 

Comments


bottom of page