top of page

Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Oct 30, 2021
1 min read

1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված եւ վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան:Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը», - գրել է Համբիկ Սասունյանը:

Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել:

 
 
 

Comments


bottom of page