Համապետական շաբաթօրյակը Երևանում
Jun 8, 2019
1 min read

Հունիսի 8-ին վաղ առավոտից համապետական շաբաթօրյակին միացել է նաև Երևանը: Մեկնարկել և նախապես հասցեագրված տարածքներում իրականացվում են սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի մաքրությանը միացած բոլոր բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով: Շաբաթօրյակին մասնակցում են բազմաթիվ քաղաքացիներ, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, զինվորականներ:




Comments