Համաշխարհային պրեմիերա՝ Հայկ Մելիքյանի մենահամերգին
Apr 19, 2021
1 min read

Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով: Համերգի ընթացքում կկայանա երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարե» պիեսի առաջին կատարումը և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայից «Շշունջս քամուն» Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրման համաշխարհային պրեմիերան։
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Համերգին նաև կհնչեն բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․ Ֆրեսկոբալդիի, Ջ․ Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․ Գուրջիևի, Գ․ Նարեկացու ստեղծագործություններից։




Comments