top of page

Համաշխարհային բանկը սառեցրել է Աֆղանստանին ուղղվող ֆինանսավորումը

Aug 25, 2021
1 min read

The Wall Street Journal–ի փոխանցմամբ Համաշխարհային բանկը սառեցրել է Աֆղանստանում իրականացվող բոլոր նախագծերի ֆինանսավորումը՝ որպես պատճառ նշելով «Թալիբան» արմատական շարժման կողմից Աֆղանստանի իշխանության գրավումը: «Մենք դադարեցրել ենք բոլոր տեսակի փոխանցումներն ու մեծ ուշադրությամբ հետևում ու գնահատում ենք իրավիճակը` ներքին քաղաքականության ու ընթացակարգերի համաձայն»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ 2002 թվականից մինչ օրս Համաշխարհային բանկն Աֆղանստանի բարեփոխման և զարգացման ծրագրերի համար տրամադրել է 5,3 միլիարդ դոլար:

 
 
 

Comments


bottom of page