Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն
Jun 20, 2022
1 min read

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:




Comments