top of page

Համաձայն եմ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ. Թաթոյան

Jul 24, 2020
1 min read

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանում եմ գործընկերոջս՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան:

Համաձայն եմ ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում է մարդու իրավունքների ու ազատությունների հիմքերը, կարող է հանգեցնել զանգվածային խախտումների և անվերականգնելի կորուստների:

Մենք կապի մեջ կլինենք Ռուսաստանի գործընկերների հետ՝ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով»։

 
 
 

Comments


bottom of page