top of page

Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում. Բաթոյան

Oct 6, 2020
1 min read

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր քաղաքացիները շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին:

     Ռազմական դրության, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծերը գործում են շուրջօրյա՝ 117:

     Կամավորական խմբերն աշխատում են տարբեր քաղաքաներում՝ համագործակցելով նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

     Գրեթե ամբողջ ծավալով ներգրավված է մասնավոր սեկտորը՝ տրանսպորտից, մինչև կապի միջոցներ և այլ ոլորտներ:

     Համազգային մոբիլիզացիան հրաշքներ է գործում»:

 
 
 

Comments


bottom of page