«Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը Երևանի քաղաքապետարանը հերք
Sep 9, 2020
1 min read
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որով հերքում է «Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը: Կարապետյանը մասնավորապես գրել է.

«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝« Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում:
Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:
Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն»,-գրել է Հակոբ Կարապետյանը ։




Comments