top of page

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու Արթուր Խաչատրյանն այցելել են Սյունիք

Apr 30, 2021
1 min read

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Սյունիքի մարզ:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ երկօրյա այցի ընթացքում Սիսիանի ՀՅԴ «Գրիգոր Գրիգորյան» և Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունների գրասենյակներում տեղի են ունեցել հանդիպումներ Դաշնակցության Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածքային կառույցների անդամների հետ։

Քննարկվել են մարզում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակչությանը հուզող այլ հարցեր:

 
 
 

Comments


bottom of page