Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին հաղորդումը դատախազությունն ուղարկում է ՀՔԾ
Mar 18, 2021
1 min read

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:




Comments