top of page

Հակառակորդի հրթիռային հարվածներից Ասկերանի Շոշ համայնքում 3 մարդ է վիրավորվել

Oct 17, 2020
1 min read

Ինչպես ավելի վաղ հայտնի էր  քիչ առաջ հրթիռակոծվել են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքներ։  Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր: Նախնական տվյալներով՝ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:


 
 
 

Comments


bottom of page