Հակառակորդը մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել. Վահրամ Պողոսյան
Jul 17, 2020
1 min read

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցած գիշեր և մինչև այս պահն արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Հակառակորդը մի քանի հատվածներում մեր դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակոցներ է արձակել, ինչը սեփական վախը հաղթահարելու դրևսորում էր:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը՝ լիարժեք կերպով տիրապետելով իրավիճակին»:




Comments