Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ
Aug 17, 2019
1 min read

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին որ, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:




Comments