top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հակառակորդը կրակ է բացել մարտական դիրքերի, Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ. ՊՆ

Այսօր` ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ–ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page