top of page

Հալեպում փլատակների տակից դուրս են բերել մի նորածնի

  • Anews
  • Feb 7, 2023
  • 1 min read

ree

Սիրիայի հյուսիսում, Հալեպ քաղաքի արվարձաններում փլուզված շենքերի փլատակների տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքների ժամանակ փրկարարները նորածնի են փրկել, երկուշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը։

Ականատեսների վկայությամբ՝ նորածնի մորը փրկել չի հաջողվել։

Ավելի վաղ Հալեպից ստացվել էին տեղեկություններ նորածին աղջկա եւ դեռահասի փրկելու մասին Էլ Աքաբա թաղամասում, որը գտնվում է քաղաքի հին մասում։ Այս նահանգի կենտրոնում, որը գտնվում է Դամասկոսից 360 կիլոմետր հյուսիս, երկրաշարժի ժամանակ փլուզվել է 47 շինություն։

Al Arabiya-ի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսի բնակավայրերի բնակելի թաղամասերում տարերային աղետի հետեւանքով գրանցվել են 58 փլուզումներ։

 
 
 

Comments


bottom of page