top of page

Հադրութի շրջանում զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ

Apr 6, 2021
1 min read

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր՝ ապրիլի 6–ին, Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

 
 
 

Comments


bottom of page