Հադրութի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
Sep 16, 2021
1 min read

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկանում է, որ հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։




Comments