Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ. ՊՆ ներկայացուցիչ

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են մարտական գործողությունները՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ «Վաղ առավոտյան հարձակողական գործողությունները սկսվել են 3-4 ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են նաև ծանր հրետանային միջոցներ։ Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարման աջակցության, հետախուզական կետերի աջակցության տակ՝ կիրառելով բազմատեսակի մարտական հարվածային ԱԹՍ-ներ, կատարել են նաև 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ Սու-25 գրոհիչ»,- ասաց Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրվա ընթացում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:




Comments